Մենթոր դպրոցները կաջակցեն ուսուցիչների կարիք ունեցող հաստատություներին

Մենթոր դպրոցները կաջակցեն ուսուցիչների կարիք ունեցող հաստատություներին

2021 թվականի սեպտեմբերից «E-school Armenia» նախագծի շրջանակում ընտրված 18 մենթոր դպրոցների ուսուցիչներն էլեկտրոնային եղանակով կդասավանդեն այն հանրակրթական ուսումնական հաստատություններում, որտեղ առանձին առարկաների գծով մասնագետների պակաս կա։ Նախորդ տարի ուսուցչի պակաս ունեցող 101 դպրոցում ստեղծվել են էլեկտրոնային ուսուցման համար անհրաժեշտ սարքավորումներով հագեցված դասասենյակներ։

Ծրագրի շրջանակում կրթության հասանելիությունն ապահովելու նպատակով մենթոր դպրոցները կիրականացնեն անհրաժեշտ առարկաների էլեկտրոնային դասավանդումն այն երեխաների համար, որոնք զրկած են տվյալ առարկան սովորելու հնարավորությունից։

Տեղեկացնենք, որ 2020 թվականի սեպտեմբերից հեռավար դասեր են իրականացվել 5000 և ավելի աշակերտների շրջանում։ Հավաքագրվել է ոլորտում բազմամյա փորձառություն ունեցող 29 ուսուցիչ, որոնք տեսադասերի, վեբինարների, գրավոր և այլ նյութերի միջոցով մատուցել են առարկայական ծրագրերը։ Հեռավար ուսուցման կազմակերպման բաժնի ղեկավար, «E-school» ծրագրի տնօրեն Հայկ Դավեյանի խոսքով՝ ուսուցիչների ընտրությունը կատարելուց հետո շատ կարևոր էր նրանց համար մշակել աջակցության համակարգ՝ առարկայական ուսումնական ծրագրերն արդյունավետ մշակելու նպատակով։ Ներդրվել է աջակցման այնպիսի մեխանիզմ, որ մենթորներից և ավագ ուսուցիչներից յուրաքանչյուրն ունենա իր առարկայական խումբը։

Հավելենք, որ «E-school Armenia» ծրագիրը կյանքի է կոչվել կորոնավիրուսի համավարակի պայմաններում, երբ 2020 թվականից սկսած աշխարհը նոր մարտահրավերների առաջ էր կանգնել, և որպես առաջնահերթություն պետք էր ապահովել նաև կրթության շարունակականությունը։ E-school-ն արձագանք էր համավարակին, սակայն, այսօր այն դարձել է որակյալ էլեկտրոնային բովանդակության ստեղծման, էլեկտրոնային դասավանդման և փորձի կուտակման հարթակ։

Մասնավորապես, նախագծի ընթացքում հանրակրթական դպրոցի 1-12-րդ դասարանների աշակերտների համար մշակվել և նկարահանվել է շուրջ 2000 տեսադաս, այդ թվում՝ ժեստերի լեզվով, որոնք մշտապես հասանելի են «E-school Armenia»-ի Youtube-յան ալիքում։ Հանրակրթական առարկայական ծրագրերին համապատասխան՝ ուսուցիչները մենթորների օգնությամբ մշակել են առարկայական ծրագրերը և թեմատիկ պլանները և դրանց համապատասխան նկարահանվել են տեսադասեր, պատրաստվել նյութեր և իրականացվել վեբինարներ։

Հիշեցնենք, որ գործում է նաև սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներ ուսուցիչների գործուղման էլեկտրոնային շտեմարանը՝ kadrer.emis.am, որտեղ այս պահին ներկայացված է 196 թափուր հաստիք։

ՄԵՐ ԹԻՄԸ

Հայկ Դավեյան E-school Armenia նախագծի տնօրեն
Ռաիսա Ավետյան Ապակենտրոնացված հեռավար ուսուցման ավագ համակարգող
Քնարիկ Բաղդասարյան Ապակենտրոնացված հեռավար ուսուցման համակարգող
Սարիբեկ Միրզոյան Կենտրոնացված հեռավար ուսուցման ավագ համակարգող
Վարդ Հովսեփյան Կենտրոնացված հեռավար ուսուցման համակարգող
Էլինա Արիստակեսյան Հասարակայնության հետ կապերի մասնագետ
Նարինե Մեսրոպյան Որակի ապահովման փորձագետ
Նարեկ Հակոբյան Որակի ապահովման փորձագետ
Գայանե Մանուկյան Որակի ապահովման փորձագետ
Տաթեվ Մկրտչյան Որակի ապահովման փորձագետ
Անահիտ Անտոնյան Հայոց լեզու, Գրականություն
Վոլոդյա Գրիգորյան Աշխարհագրություն
Աննա Ասատրյան Ֆրանսերեն
Սարիբեկ Միրզոյան Քիմիա
Փիրուզա Սարգսյան Ֆրանսերեն
Դավիթ Վարժապետյան Մաթեմատիկա
Աստղիկ Հարությունյան Ֆիզիկա
Արաքսյա Նիազյան Ռուսաց լեզու
Գոռ Գալստյան Ֆրանսերեն
Դեզի Օհանյան Երաժշտություն
Արեն Երանոսյան Մաթեմատիկա
Լիլիթ Սարգսյան Դասվար
Հայկ Տոնոյան ՆԶՊ
Մանե Ղեվոնդյան ՀԵՊ
Մաշա Մանուկյան Անգլերեն
Մարիամ Աղաբաբյան Հայոց լեզու, Գրականություն
Մելիք Մկրտչյան Հայոց պատմություն
Նազելի Արզումանյան Կենսաբանություն
Նաիրա Մովսիսյան Շախմատ
Սարինե Ասատրյան Մաթեմատիկա
Սոնա Խաչատրյան Ինֆորմատիկա
Սոֆի Ներսիսյան Անգլերեն
Անի Զաքարյան Ռուսաց լեզու
Լիլիթ Գեվորգյան Հայոց լեզու, Գրականություն

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն